Մինսկում ավելի քան 30 ցուցարարի բերման են ենթարկել
Մինսկում այսօր դարձյալ չարտոնված բողոքի ցույցեր են անցկացվել, որոնց ժամանակ բերման են ենթարկվել ավելի քան 30 ակտիվիստներ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ բողոքի ցույցերին հիմնականում ուսանողներ են մասնակցել, իսկ ցույցերն անցել են բուհերի շենքերի մոտ:
Հիշեցնենք, որ երկրում բողոքի ալիք է բարձրացել օգոստոսի 9-ից՝ նախագահական ընտրություններից հետո:
Քաղաքացիները բողոքում են ընտրությունների արդյունքների դեմ, քանի որ արդեն վեցերորդ անգամ նախագահ է ընտրվել Ալեքսանդր Լուկաշենկոն: