կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Միգրացիոն «ռեյդեր» ԱՄՆ-ում. անկարգություններ են սկսվել Լոս Անջելեսում և Նյու Յորքում

Միգրացիոն «ռեյդեր» ԱՄՆ-ում. անկարգություններ են սկսվել Լոս Անջելեսում և Նյու Յորքում

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բողոքի ակցիաներ են մեկնարկել՝ միգրացիոն ճնշումների և ձերբակալությունների պատճառով։ Տեղեկությունը հայտնում է RT-ն։ Ցուցարարները պարզել են Մեքսիկայի դրոշը և հրկիզումներ իրականացրել։
Ոստիկանները ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ են կիրառել, բախումներ են սկսվել ոստիկանների և ցուցարարների միջև։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է այնտեղ Ազգային գվարդիայի 2 հազար զինվորական ուղարկել՝ ակցիաները ճնշելու համար։
 
Տեղական իշխանություններն իրավիճակն անվանում են «ռազմական»։ Վաշինգտոնը մեղադրել է քաղաքային իշխանություններին անգործության համար։ Ի պատասխան՝ քաղաքապետարանն ու նահանգապետն ուժայինների գործողությունները սադրանք են անվանել։
Անկարգությունները տարածվել են նաև Նյու Յորքում։ Ուժայինները բերման են ենթարկում ցուցարարներին, ոստիկանությունը կոշտ է գործում։ Հաղորդվում է Մանհեթենում մեկ զոհի մասին։
Հիշեցնենք՝ երդմնակալության օրը՝ հունվարի 20-ին, Դոնալդ Թրամփն ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնում իր առաջին ելույթում խոստացավ անհապաղ դադարեցնել ապօրինի ներգաղթյալների մուտքն ամերիկյան տարածք և սկսել միլիոնավոր միգրանտների արտաքսման գործընթացը: Նա նաև արտակարգ իրավիճակի համազգային ռեժիմ է սահմանել՝ կապված ԱՄՆ հարավային սահմանին տիրող իրավիճակի հետ:

  • Կիսվել: