երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Միակողմանի զինադադարի մասին հայտարարությունը կեղծիք է. Շառլ Միշել

Միակողմանի զինադադարի մասին հայտարարությունը կեղծիք է. Շառլ Միշել

Կա ագրեսոր՝ սա Կրեմլն է։ Կա զոհ՝ Ուկրաինայի ժողովուրդը։  Այս մասին գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ հայտարարելով, որ չի վստահում Ռուսաստանի հրադադարի նախաձեռնությանը։

«Ռուսական զորքերի դուրսբերումը միակ լուրջ որոշումն է, որը կհանգեցնի խաղաղության և անվտանգության։ Միակողմանի զինադադարի մասին հայտարարությունը նույն կեղծիքն է և կեղծավորությունը, ինչպես անհեթեթ, անօրինական անեքսիաների և դրանց ուղեկցող հանրաքվեների շարքը»,- գրել է նա Twitter-ում։

Ավելի վաղ նմանատիպ հայտարարություններ էին արել Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բուրբոքը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը: Նրանք Կրեմլի առաջարկն անվանել էին ժամանակ շահելու ցինիկ փորձ։

  • Կիսվել: