կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մեզ հետաքրքրում է, թե ինչպես կարող ենք ապահովել աշխարհի խաղաղությունը․ Էրդողան

Մեզ հետաքրքրում է, թե ինչպես կարող ենք ապահովել աշխարհի խաղաղությունը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ զենք վաճառողների մեծ մասը հետաքրքրված է Ուկրաինայում ստեղծված իրավիճակով, միայն այն պատճառով, որ մեծ շահույթներ ստանան։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

«Ահա, թե ինչ են նրանք արել ռուս-ուկրաինական պատերազմում։ Աշխարհը որևէ կերպ միջամտե՞լ է։ Ոչ, նրանք բոլորն օգնում են զենք վաճառողներին, նրանց հետաքրքրում է, թե աշխարհում զենք վաճառողները ինչպես կշահեն, որտեղից կշահեն և ինչ կշահեն: Իսկ մեզ հետաքրքրում է, թե ինչպես կարող ենք ապահովել աշխարհի խաղաղությունը։ Մի օր մենք կհանդիպենք պարոն Պուտինի և պարոն Զելենսկիի հետ։ Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչպես կարելի է նրանց հաշտեցնել։ Մենք անկեղծորեն շարունակում ենք մեր ճանապարհը, որովհետև մենք գիտենք, որ աշխարհը կարող է վերելք ապրել միայն խաղաղության պայմաններում»,- ասել է Էրդողանը։

  • Կիսվել: