«Մեծ յոթնյակի» երկրները ՌԴ-ին կզրկեն բազմակողմ ֆինանսական հաստատություններից փոխառության արտոնություններից
՛՛Մեծ յոթնյակի՛՛ երկրների ղեկավարները պայմանավորվել են Ռուսաստանին զրկել բազմակողմ ֆինանսական հաստատություններից փոխառության արտոնություններից։ Այս մասին հայտարարություն է տարածել Սպիտակ տունը:
հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Մեծ յոթնյակի՛՛ առաջնորդները համաձայնել են ապահովել, որ Ռուսաստանը չկարողանա ֆինանսավորում ստանալ առաջատար բազմակողմ ֆինանսական հաստատություններից, ինչպիսիք են Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը:
Ռուսաստանը չի կարող կոպտորեն խախտել միջազգային իրավունքը եւ ակնկալել օգուտ միջազգային տնտեսական կարգին մասնակցելուց՛՛: