շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Մեծ Բրիտանիայում ամանորյա հրավառությունը հետաձգվել է քաղաք մտած ծովացուլին չանհանգստացնելու համար

Մեծ Բրիտանիայում ամանորյա հրավառությունը հետաձգվել է քաղաք մտած ծովացուլին չանհանգստացնելու համար

Նոր տարուց քիչ առաջ բրիտանական Սկարբորո քաղաքում (Հյուսիսային Յորքշիր) հայտնվել է ծովացուլ, որին չվախեցնելու համար տեղի իշխանությունները ժամանակավորապես հետաձգել են ամանորյա հրավառության մեկնարկը։ Այդ մասին գրում է The Gurdian թերթը։

Կաթնասունին նկատելուց հետո նրա շուրջն անմիջապես հավաքվել է բազմություն։ Ենթադրաբար, սա Թորն է՝ ծովացուլը, որը նկատվել է Հեմփշիրի ափին անցյալ ամսվա սկզբին։

Փորձագետները կարծում են, որ նա «դադար է վերցրել» Սկարբորոյում և մի քանի օր անց կուղևորվի ավելի հյուսիս: Քաղաքային խորհուրդը որոշել է հետաձգել ամանորյա հրավառության մեկնարկը՝ Թորին չանհանգստացնելու համար։

«Մենք շատ հիասթափված ենք, որ ստիպված եղանք չեղարկել հրավառությունը, բայց ծովացուլի բարեկեցությունը առաջնահերթություն է», - ասել է խորհրդի ղեկավար Սթիվ Սիդոնսը:

  • Կիսվել: