երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, թե իր երկիրը չի պատրաստվում ներխուժել ՀՀ՝ միջանցք բացելու համար

Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, թե իր երկիրը չի պատրաստվում ներխուժել ՀՀ՝ միջանցք բացելու համար

Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովն ասել է, որ Բաքուն ցանկանում է ճանապարհային և երկաթուղային կապ ապահովել Նախիջևանի հետ ՀՀ Սյունիքի մարզով, սակայն այդ նպատակով այնտեղ զորք չի ուղարկի, տեղեկացնում է Reuters-ը:

Նա նշել է, որ գաղափարը բանակցությունների միջոցով տրանսպորտային միջանցքների բացման շուրջ համաձայնության գալն է, եւ ՛՛ոչ ոք չի պատրաստվում ուժով ոչինչ բացել՛՛։

՛՛Դա հակասում է նպատակին: Ոչ ոք չի պատրաստվում այնտեղ զորքեր տեղակայել, մենք չենք պատրաստվում ներխուժել Հայաստան՛՛,-ասել է Սուլեյմանովը:

  • Կիսվել: