շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քննարվել է Ադրբեջանում բռնաճնշումների և քաղբանտարկյալների խնդիրը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քննարվել է Ադրբեջանում բռնաճնշումների և քաղբանտարկյալների խնդիրը

Նախօրեին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը լսումներ է անցկացրել «Ակադեմիական ազատությունը և կոռուպցիան Ադրբեջանի էներգետիկ ոլորտում» թեմայով՝ նվիրված Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրին, տեղեկացնում է Turan-ը։

Նշվում է, որը միջոցառումը համատեղ կազմակերպվել է Global Witness-ի և Global Magnitsky Justice Campaign-ի կողմից:

Այն  վարել է Կոռուպցիայի դեմ պայքարի բոլոր կուսակցությունների խորհրդարանական խմբի ղեկավար Ջո Փաուելը:

Լսումների մասնակիցները մտահոգություն են հայտնել COP29-ը կազմակերպելու՝ Ադրբեջանի հայտի և այլախոհության դեմ շարունակվող ճնշումների առնչությամբ: Բացի դրանից՝ ադրբեջանցի հայտնի տնտեսագետ, դոկտոր Գուբադ Իբադօղլուին ազատ արձակելու կոչեր են հնչել։ Ելույթներում ընդգծվել է նաև Ադրբեջանում բռնաճնշումների աճը, ակադեմիական ազատության սահմանափակումները և գիտնականների բանտարկությունը:

Մասնակիցները քննարկել են Մեծ Բրիտանիայում ադրբեջանական ծագման ապօրինի միջոցների դեմ ավելի կոշտ գործողությունների անհրաժեշտությունը և Մագնիտսկու գլոբալ ակտի ներքո պատժամիջոցների հնարավոր կիրառումը:

  • Կիսվել: