կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Մեծ Բրիտանիան սպառնացել է Իսրայելին, որ կճանաչի Պաղեստինը

Մեծ Բրիտանիան սպառնացել է Իսրայելին, որ կճանաչի Պաղեստինը

Մեծ Բրիտանիան կճանաչի Պաղեստինի պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից առաջ, եթե Իսրայելը շարունակի խոչընդոտել Գազային մարդասիրական օգնության տրամադրումը և ռազմական գործողություններ իրականացնի անկլավում: Այս մասին հայտարարել է վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Մենք վճռականորեն տրամադրված ենք պաշտպանել երկու պետությունների լուծման կենսունակությունը և, հետևաբար, կճանաչենք Պաղեստինի պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից առաջ, եթե Իսրայելի կառավարությունը նշանակալի քայլեր չձեռնարկի Գազայի սարսափելի իրավիճակին վերջ դնելու համար և չպարտավորվի երկարաժամկետ, կայուն խաղաղության հասնել, այդ թվում՝ թույլ տալով ՄԱԿ-ին անհապաղ վերսկսել մարդասիրական օգնությունը՝ Գազայում սովին վերջ դնելու համար, համաձայնելով հրադադարի և հստակեցնելով, որ Արևմտյան ափի որևէ հատվածի բռնակցում չի լինի»:

  • Կիսվել: