հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մենք ուժեղ ենք, քան երբևէ. Զելենսկին իր ժողովրդին դիմել է տեսաուղերձով

Մենք ուժեղ ենք, քան երբևէ. Զելենսկին իր ժողովրդին դիմել է տեսաուղերձով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հղել ժողովրդին, որում հայտարարել է, որ երկրում նոր հիշարժան օր է հաստատել, հաղորդում է MK.ru-ն։

«Նրանք մեզ վախեցնում են պատերազմով, ներխուժման օր են նշանակել։ Բայց մենք ավելի ուժեղ ենք, քան երբևէ։ Հետևաբար, մենք փետրվարի 16-ի «ներխուժման օրը» կվերածենք «միասնության օրվա»,-ասել է Զելենսկին՝ հավելելով, որ արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը։

Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ այդ օրը ամբողջ երկրում կկախվեն կապույտ և դեղին ազգային դրոշներ, իսկ մարդիկ դրոշի գույներով ժապավեններ կկրեն և իրենց միասնությունը ցույց կտան ամբողջ աշխարհին:

  • Կիսվել: