երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Մենք թույլ չենք տա ահաբեկչական պետության ստեղծում՝ մեր սահմանների կողքին. Էրդողան

Մենք թույլ չենք տա ահաբեկչական պետության ստեղծում՝ մեր սահմանների կողքին. Էրդողան

Հուլիսի 3-ին Աստանայում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի փակ հանդիպումը, գրում է ermenihaber.am-ը:

Ինչպես հայտնում է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը, երկկողմ հարաբերություններից զատ կողմերն ահնդրադարձել են Ուկրաինա-Ռուսաստան հակամարտության շուրջ տիրող իրավիճակին, Իսրայելի կողմից Պաղեստինի տարածքներում իրականացվող հարձակումներին և Սիրիայում տիրող լարվածությանն ու ահաբեկչության դեմ պայքարին:

Էրդողանն ընդգծել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման, հրադադարի հաստատման, խաղաղության համար հիմք ստեղծելու և երկու կողմերի համար ընդունելի տարբերակով խաղաղության հասնելու հնարավոր լինելը:

Թուրքիայի նախագահը, խոսելով Իսրայելի կողմից Պաղեստինի և Լիբանանի նկատմամբ ստեղծվող սպառնալիքների մասին, շեշտել է, որ Իսրայելը թիրախավորվում է տարածաշրջանային և համաշխարհային խաղաղությունն ու հանգստությունը:

Նա ասել է, որ հակամարտությունների ընդլայնումը տարածաշրջանի երկրներին մեծ վնաս է հասցնելու և այդ համատեքստում ընդգծել  միջազգային հանրության՝ Իսրայելին կանգնեցնելու ուղղությամբ սևեռվելու անհրաժեշտությունը:

Խոսվել է նաև ահաբեկչության դեմ պայքարի մասին, ինչի համատեքստում էլ Էրդողանը շեշտել է համագործակցության պատրաստակամության մասին:

«Թուրքիան վճռականորեն թույլ չի տալու իր սահմանների կողքին տերորիստան (ահաբեկչական պետություն) ստեղծել»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Էրդողանը Ղազախստանի մայրաքաղաք Աստանա էր մեկնել հուլիսի 3-ին՝ մասնակցելու «Շանհայի համագործակցության կազմակերպության» (ՇՀԿ) անդամ երկրների ղեկավարների 24-րդ գագաթնաժողովին:

  • Կիսվել: