կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Մենք շրջել ենք խաղը և մեր հակահարձակման շնորհիվ պատերազմը մղում ենք դեպի ՌԴ տարածք. Զելենսկի

Մենք շրջել ենք խաղը և մեր հակահարձակման շնորհիվ պատերազմը մղում ենք դեպի ՌԴ տարածք. Զելենսկի

Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի գործողության մեկնարկից ի վեր ռուսական կողմը 6000 զոհ և վիրավոր է տվել; Այս մասին «Ռամշթայնի» ձևաչափով երկրի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ըստ նրա՝ այդ սահմանամերձ մարզից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սումիի վրա պատրաստվում էր նոր հարձակման։

«Մենք շրջել ենք խաղը և պատերազմը մղում ենք դեպի Ռուսաստանի Դաշնության տարածք՝ մեր հակահարձակման շնորհիվ։ Այսօր մենք վերահսկում ենք Կուրսկի մարզի ավելի քան 1300 քառ. կմ տարածք:Դա ներառում է 100 բնակավայր»,- ասել է Զելենսկին։

 

  • Կիսվել: