Ուկրաինայի ԶՈւ ԳՇ-ն հերքել է Կուրսկի մարզի ազատագրման վերաբերյալ Պուտինի հայտարարությունը
Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում ռազմական գործողությունների ենթադրյալ ավարտի մասին Ռուսաստանի բարձրագույն հրամանատարության ներկայացուցիչների հայտարարությունները չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Կուրսկի մարզի որոշակի հատվածներում Ուկրաինայի պաշտպանության ուժերի պաշտպանական գործողությունը շարունակվում է։ Օպերատիվ իրավիճակը բարդ է, սակայն մեր ստորաբաժանումները շարունակում են զբաղեցնել որոշակի դիրքեր և կատարել առաջադրված խնդիրները՝ միաժամանակ ռուսներին հասցնելով արդյունավետ վնասներ կրակային բոլոր տեսակի զենքերից, այդ թվում՝ ակտիվ պաշտպանության մարտավարության կիրառմամբ։ Օրվա սկզբից Կուրսկի ուժերի խմբավորման օպերատիվ գոտում հետ է մղվել թշնամու հինգ գրոհ, և ևս մեկ նմանատիպ մարտական բախում դեռևս շարունակվում է»:
Նշվում է նաև, որ ուկրաինական ստորաբաժանումների շրջապատման սպառնալիք չկա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Կուրսկի մարզը Ուկրաինայի զինված ուժերից լիակատար ազատագրելու մասին: