շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ ընդունել է հյուսիսկորեացի զինվորականների մասնակցությունը Կուրսկի մարզի գործողություններին

ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ ընդունել է հյուսիսկորեացի զինվորականների մասնակցությունը Կուրսկի մարզի գործողություններին

Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը շեշտել է Հյուսիսային Կորեայի զինվորականների ներդրումը Կուրսկի մարզն ուկրաինական զինված ուժերից ազատագրելու գործում։ Այսպիսով ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ ընդունել է գործողությանը Կորեայի ժողովրդական բանակի զինվորականների մասնակցության փաստը, գրում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով Կրեմլի հայտարարությանը։

Գերասիմովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, մասնավորապես, զեկուցել է. «Կորեայի ժողովրդական բանակի զինվորներն ու սպաները, ուկրաինական ներխուժումը հետ մղելու ժամանակ ռուս զինծառայողների հետ ուս ուսի մարտական ​​առաջադրանքներ կատարելով, դրսեւորել են բարձր պրոֆեսիոնալիզմ, մարտում ցուցաբերել ամրություն, քաջություն եւ հերոսություն»:

2024թ. Ռուսաստանը եւ Հյուսիսային Կորեան ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիր։ Այն ենթադրում է ռազմական օգնության տրամադրում կողմերից մեկի վրա հարձակման դեպքում:

Զեկույցի ժամանակ Վալերի Գերասիմովը տեղեկացրել է Ուկրաինայի ԶՈւ-ից Կուրսկի մարզի լիակատար ազատագրման մասին։ Ուկրաինական բանակից վերջին ազատագրված բնակավայրը Գորնալն էր։ Մարտերը Կուրսկի մարզում սկսվել էին 2024թ. օգոստոսի 6-ից։

 

  • Կիսվել: