շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մենք մտադիր չենք փակել ինտերնետը. Պուտին

Մենք մտադիր չենք փակել ինտերնետը. Պուտին

ՌԴ-ն չի ձգտում փակել ինտերնետը, իսկ ազատ եւ ինքնիշխան ինտերնետ հասկացությունները չեն հակասում միմյանց, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՌԻԱ նովոստի-ն:

Նա նշել է. «Ազատ» եւ «ինքնիշխան» ինտերնետ հասկացությունները չեն հակասում միմյանց, քանի որ այդ օրենքի նպատակը մեկն է՝ թույլ չտալ բացասական հետեւանքներ համաշխարհային ցանցի հնարավոր անջատմամբ: Ահա թե ինչի մասին է խոսքը, դրանում է կայանում ինքնիշխանությունը: Այդ օրենքի իմաստն այն է, որ այստեղ չկան որեւէ սահմանափակումներ»:

Պուտինը հավելել է. «Մենք չենք ձգտում եւ մտադիր չենք փակել ինտերնետը»,- հավելել է նա:   

  • Կիսվել: