Մենք մեծ նշանակություն ենք տալիս Կովկասի կայունությանը. Թուրքիայի պաշտպանության նախարար
Թուրքիան առաջնահերթություն է համարում կայունությունն ու խաղաղությունը Կովկասում և աջակցում իր քույր ազգին՝ Ադրբեջանին: Այս մասին վետերանների գալիք օրվա առթիվ նախարարությունում կազմակերպված միջոցառման ժամանակ ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Նա, ամսնավորապես, նշել է. «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Կովկասի կայունությանը։ Զգալի ջանքեր ենք գործադրում տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու համար և շարունակում ենք աջակցել եղբայրական Ադրբեջանին՝ «մեկ ազգ, երկու պետություն» հասկացողությամբ»: