կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մենք մերժում ենք խաղաղ բնակիչներին սպանելու կամ նրանց բռնության ենթարկելու պրակտիկան երկու կողմից. Պաղեստինի նախագահ

Մենք մերժում ենք խաղաղ բնակիչներին սպանելու կամ նրանց բռնության ենթարկելու պրակտիկան երկու կողմից. Պաղեստինի նախագահ

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը խաղաղության կոչ է արել՝ դատապարտելով խաղաղ բնակիչների սպանությունը և խնդրելով անհապաղ դադարեցնել ագրեսիան Պաղեստինի ժողովրդի դեմ, հայտնում է NBC-ն՝ հղում անելով WAFA-ին:

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք մերժում ենք խաղաղ բնակիչներին սպանելու կամ նրանց բռնության ենթարկելու պրակտիկան երկու կողմից, քանի որ այն հակասում է բարոյականությանը, կրոնին և միջազգային իրավունքին՛՛:

Աբասը նաև կոչ է արել ազատ արձակել խաղաղ բնակիչներին և պատանդներին:

Նշենք, որ Պաղեստինի նախագահն այսօր Ամմանում հանդիպել է Հորդանանի թագավոր Աբդուլլահ Երկրորդի հետ: Նրանք քննարկել են Գազայի հատվածում մարդասիրական և բժշկական օգնության, ինչպես նաև ջրի և էլեկտրաէներգիայի անհրաժեշտության հարցերը:

Աբասը շեշտել է, որ պաղեստինցիները դեռ հաստատակամ են ազատության և անկախության իրենց նպատակների հարցում:

  • Կիսվել: