կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մենք կկործանենք ՀԱՄԱՍ-ը. Նեթանյահու

Մենք կկործանենք ՀԱՄԱՍ-ը. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանրությանն ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ Իսրայելը ՛՛երբեք չի մոռանա և չի ների իր թշնամիների սարսափելի գործողությունները՛՛: Նա խոստացել է, որ շարունակվող ավիահարվածները Գազայի հատվածին, որոնք ավելի քան 1700 պաղեստինցու կյանք են խլել, ՛՛միայն սկիզբն են՛՛, տեղեկացնում է Haaretz-ը:

՛՛Մենք առյուծների պես կռվում ենք մեր տան համար: Մենք կկործանենք ՀԱՄԱՍ-ը և հաղթանակ կբերենք։ Ժամանակ կպահանջվի, բայց մենք այս պատերազմը կավարտենք՝ դառնալով ավելի ուժեղ, քան երբևէ՛՛,-ասել է Նեթանյահուն։

Նա նաև հայտարարել է, որ Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ իր պայքարում ապահովել է միջազգային զգալի աջակցություն ինչպես հասարակական կարծիքի, այնպես էլ ԱՄՆ-ի ռազմական օգնության հարցում:

  • Կիսվել: