երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսաստանը լքողները արտասահմանում երկրորդ սորտի օտարականներ կլինեն․ Պուտին

Ռուսաստանը լքողները արտասահմանում երկրորդ սորտի օտարականներ կլինեն․ Պուտին

Յուրաքանչյուր ոք ունի ընտրության հնարավորություն, այդ թվում՝ արտերկրում տաք տեղի հնարավորություն։ Ռուսաստանի իշխանությունները չեն փորձի դա կանխել, բայց նրանք, ովքեր նման ընտրություն են կատարել, այնտեղ կլինեն երկրորդ սորտի օտարական։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Այո, յուրաքանչյուրն ունի ընտրության հնարավորություն. ինչ-որ մեկը կցանկանա իր դարն ապրել արգելափակված հաշիվներով կալանավորված առանձնատանը, կփորձի տեղ գտնել, թվացյալ գրավիչ արեւմտյան մայրաքաղաքում կամ արտերկրում գտնվող մեկ այլ տաքուկ հանգստավայրում։ Դա ցանկացած մարդու իրավունքն է, մենք նույնիսկ չենք կանխում դա։ Բայց ժամանակն է արդեն հասկանալ, որ Արեւմուտքի համար նման մարդիկ եղել եւ կմնան երկրորդ սորտի օտարականներ, որոնց հետ կարելի է անել ամեն ինչ»,-ասել է Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձի ժամանակ։ 

Նախագահն ընդգծել է, որ ո՛չ փողը, ո՛չ կապերը, ո՛չ գնված տիտղոսները նման իրավիճակում չեն օգնի։

«Նրանք պետք է հասկանան, որ այնտեղ երկրորդ սորտ են։ Բայց կա մեկ այլ ընտրություն՝ լինել ձեր հայրենիքի հետ, աշխատել հայրենակիցների համար, ոչ միայն բացել նոր ձեռնարկություններ, այլեւ փոխել ձեր շրջապատի կյանքը քաղաքներում, գյուղերում։ Եվ այդպիսի ձեռներեցներ, բիզնեսում այդպիսի իսկական մարտիկներ շատ ունենք։ Հենց նրանց է պատկանում հայրենական բիզնեսի ապագան»,-ասել է Պուտինը։

  • Կիսվել: