երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մենք չենք խրախուսում ուկրաինացիներին հարվածել Ռուսաստանի տարածքին և նրանց հարվածելու հնարավորություն չենք տալիս. Բլինկեն

Մենք չենք խրախուսում ուկրաինացիներին հարվածել Ռուսաստանի տարածքին և նրանց հարվածելու հնարավորություն չենք տալիս. Բլինկեն

ԱՄՆ իշխանությունները չեն խրախուսում Կիևին հարվածներ հասցնել Ռուսաստանի Դաշնության տարածքին, սակայն մտադիր են շարունակել Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումըւ, որն անհրաժեշտ է ինքնապաշտպանության համար։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ Վաշինգտոնում կայացած «երկու գումարած երկու» ձևաչափով ամերիկա-ավստրալական բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում։

«Մենք չենք խրախուսում ուկրաինացիներին հարվածել Ռուսաստանի տարածքին և նրանց հարվածելու հնարավորություն չենք տալիս, բայց կարևոր է հասկանալ, թե ինչ են ապրում ուկրաինացիներն ամեն օր իրենց երկրի դեմ շարունակվող ռուսական ագրեսիայի համատեքստում:Մենք, ամբողջ աշխարհի մեր գործընկերների հետ, վճռական ենք ապահովելու, որ նրանք ունենան անհրաժեշտ տեխնիկա՝ պաշտպանելու իրենց, իրենց տարածքն ու ազատությունը»,- ասել է նա։

«Իհարկե, մենք տեսանք այդ հարվածների մասին հաղորդումներ, բայց ես մանրամասն տեղեկություններ չունեմ»,- ասել է նա՝ մեկնաբանելով Կիևի կողմից անօդաչու թռչող սարքերով ռուսական ռազմական օդանավակայաններին հարվածելու փորձերի մասին հաղորդումները

  • Կիսվել: