երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Մենք չենք ձգտում նվաճել, օկուպացնել կամ կառավարել Գազան. Նեթանյահու

Մենք չենք ձգտում նվաճել, օկուպացնել կամ կառավարել Գազան. Նեթանյահու

«Մենք չենք ձգտում նվաճել Գազան, օկուպացնել այն կամ կառավարել: Մենք պետք է այդ տարածաշրջանում գտնենք քաղաքացիական կառավարություն»,- ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News-ի հետ հարցազրույցում։

«Մենք պետք է տեսնենք Գազայի ապառազմականացումը, ապաարմատականացումն ու վերակառուցումը»,- հավելել է նա։

Հայտարարությունը կատարվել է այն բանից հետո, երբ Իսրայելը համաձայնել է օրական չորսժամյա հումանիտար դադար հաստատել անկլավի հյուսիսային մասում, ինչը բարձր են գնահատել ՄԱԿ-ը և ԱՄՆ-ն:

Իսրայելցի զինվորականները պնդել են, որ պարբերական հրադադարը չի ազդի Գազայի հատվածում ռազմական գործողությունների վրա։

Իրավիճակը լարված է նաև Արևմտյան ափում: Իսրայելական զորքերը հինգշաբթի մեկ ժամ տևողությամբ հարձակում են իրականացրել Ջենին քաղաքում, որի հետևանքով զոհվել է 14 պաղեստինցի, 20-ը վիրավորվել են:

Լրատվամիջոցները, վկայակոչելով ՄԱԿ-ի տվյալները, պնդում են, որ դա ամենամահաբեր հարձակումն է 2005 թվականից ի վեր:

  • Կիսվել: