հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մենք արդեն շարժվում ենք դեպի մեր նպատակը՝ մեր հաղթանակը. Զելենսկի

Մենք արդեն շարժվում ենք դեպի մեր նպատակը՝ մեր հաղթանակը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի դեմ պատերազմում երկիրն արդեն անցել է շրջադարձային կետը։ Նրա խոսքով՝ առջևում միայն հաղթանակի ճանապարհն է, գրում է rbc.ua-ն՝ նախագահի թարմ տեսաուղերձին հղումով։

«Անհնար է ասել, թե քանի օր դեռ պետք է ազատագրենք մեր հողը, բայց կարելի է ասել, որ դա կանենք։ Որովհետև մենք դրան ենք ձգտում։ Քանի որ մենք արդեն հասել ենք ռազմավարական շրջադարձի, մենք արդեն շարժվում ենք դեպի մեր նպատակը՝ մեր հաղթանակը», - ասել է Վլադիմիր Զելենսկին։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:


Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: