ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 2 հազար փախստական

Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 2 հազար փախստական

Անցած օրվա ընթացքում արտասահմանյան պետություններից Սիրիա է վերադարձել ավելի քան երկու հազար փախստական,  ասված է Հակամարտող կողմերի հաշտեցման և փախստականների տեղաշարժը հսկող ռուսական կենտրոնի տեղեկագրում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Անցյալ օրվա ընթացքում արտասահմանյան պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 2128 փախստական, այդ թվում՝ Լիբանանի «Ջեյդեթ-Յաբուս», «Թել-Քալահ» անցակետերով՝ 1372 մարդ (412 կին, 700 երեխա), Հորդանանի «Նասիբ» անցակետով՝ 756 մարդ (227 կին, 386 երեխա)»,-նշված է տեղեկագրի մեջ:

  • Կիսվել: