երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Մեկ օրում 10 ռուսական օդանավ է խոցվել Ուկրաինայի տարբեր հատվածներում

Մեկ օրում 10 ռուսական օդանավ է խոցվել Ուկրաինայի տարբեր հատվածներում

Մեկ օրում 10 ռուսական օդանավ է խոցվել Ուկրաինայի տարբեր հատվածներում։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության համաձայն՝ չորս ինքնաթիռ խոցվել է ՀՕՊ-ի, չորսը՝ օդաչուների, երկուսը ցամաքային ստորաբաժանումների կողմից։

Ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտնում է, որ «ուկրաինական ռազմական ավիացիան ողջ է և մարտի 10-ին ինքնաթիռներն ու ուղղաթիռները ոչնչացրել են հակառակորդի երկու շարասյուն»։

«Նախնական տվյալներով՝ դա ռուսական օդադեսանտային զորքերի մի ամբողջ գունդ է», հայտնում են ուկրաինացի զինվորականները։

Ուկրաինական լրատվամիջոցները  հայտնում են, որ Ուկրաինական ավիացիան նաև ջախջախիչ հարված է հասցրել ռուսական տեխնիկայի երկու խոշոր շարասյուների ուղղությամբ։

  • Կիսվել: