շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մեդվեդևի դիրքորոշումը կոշտ է, բայց Պուտինն է որոշում արտաքին քաղաքականությունը. Պեսկով

Մեդվեդևի դիրքորոշումը կոշտ է, բայց Պուտինն է որոշում արտաքին քաղաքականությունը. Պեսկով

Արդյոք Կրեմլը չի՞ պատրաստվում խորհուրդ տալ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ մեղմացնել տոնայնությունն արտաքին քաղաքական հայտարարություններում: Այս հարցը լրագրողներն ուղղել են Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովին:

Ի պատասխան՝ վերջինս նշել է. «Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի դիրքորոշումը արտաքին քաղաքականության վերաբերյալ կոշտ է։ Ռուս քաղաքական գործիչների շրջանում կան տարբեր կարծիքներ, բայց, վերջին հաշվով, նախագահ Վլադիմիր Պուտինն է որոշում Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը: Ռուսաստանը շատ ուշադիր է միջուկային զենքի չտարածման հարցում, և կարծում ենք, որ բոլորը պետք է շատ զգույշ լինեն միջուկային հռետորաբանության հետ»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ քննադատել է Մեդվեդևին ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմի հետ վիճաբանությունից հետո։ Ամերիկացի առաջնորդը խորհուրդ է տվել ռուս քաղաքական գործչին զգույշ լինել իր խոսքերի հարցում։

 

  • Կիսվել: