երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Մասկի հայրը, որը ժամանել է Մոսկվա, Պուտինին անվանել է տպավորիչ անձնավորություն

Մասկի հայրը, որը ժամանել է Մոսկվա, Պուտինին անվանել է տպավորիչ անձնավորություն

Ձեռնարկատեր Էրոլ Մասկը, որն աշխարհի ամենահարուստ մարդու՝ Իլոն Մասկի հայրն է, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է տպավորիչ անձնավորություն։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Կարծում եմ, որ նա (խմբ.՝ Պուտինը) շատ տպավորիչ անձնավորություն է, շատ տպավորիչ և կայուն։ Նա ապացուցել է դա», - ասել է Էրոլ Մասկը Մոսկվայում անցկացվող «Ապագայի ֆորում-2050»-ի շրջանակներում։

Նա, սակայն, չի պատասխանել այն հարցին, թե արդյոք պատրաստվում է հանդիպել ՌԴ նախագահի հետ։

Ձեռնարկատերը նաև նշել է, որ կցանկանար Պուտինից «լավ առաջնորդություն սովորել»։

 

  • Կիսվել: