ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մարիուպոլից և Վոլնովախայից մարդասիրական բաց միջանցքներով փախստականներ չեն ժամանել. ՌԴ ՊՆ

Մարիուպոլից և Վոլնովախայից մարդասիրական բաց միջանցքներով փախստականներ չեն ժամանել. ՌԴ ՊՆ

Մարիուպոլից և Վոլնովախայից մարդասիրական բաց միջանցքներով փախստականներ դեռ չեն ժամանել: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:

Գերատեսչության հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Ազգայնականները դուրս չեն թողնում խաղաղ բնակիչներին և օտարերկրացիներին։ Այնուհանդերձ, Ռուսաստանը պատրաստ է շարունակել աշխատել Ուկրաինայի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ հումանիտար ճգնաժամն անհապաղ կարգավորելու համար»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ։

Նշվում է, որ, ըստ նախնական տվյալի, հայտարարվել էր, որ Մարիուպոլը և Վոլնովախան պետք է լքի ընդհանուր առմամբ ավելի քան 210․000 մարդ։

Ինչպես հայտնել են նախարարությունից՝ լռության ռեժիմ սահմանելուց որոշ ժամանակ անց Մարիուպոլից և Վոլնովախայից հրետանային կրակ է բացվել ռուսական դիրքերի ուղղությամբ։

Քաղաքային իշխանությունները տեղեկացրել են, որ  Մարիուպոլի խաղաղ բնակչության տարհանումը հետաձգվել է։ Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական զորքերը խախտել են նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները և կրակ բացել ուկրաինական բնակավայրերի, մասնավորապես՝ Վոլնովախայի ուղղությամբ։

 

  • Կիսվել: