ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Մակրոնը պատրաստվում է այցելել Ղրղզստան

Մակրոնը պատրաստվում է այցելել Ղրղզստան

 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է Ղրղզստան այցելելու հրավերը։ Այդ մասին հայտնել է Ղրղզստանի ղեկավար Սադիր Ջապարովի մամուլի ծառայությունը։

Ջապարովը Փարիզ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի նախագահի հետ։ Պետությունների ղեկավարները քննարկել են համագործակցության զարգացումը՝ պատրաստակամություն հայտնելով խթանել երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ առևտրատնտեսական և տրանսպորտային ոլորտներում։

Ջապարովի մամուլի ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ Մակրոնը մասնավորապես նշել է էներգետիկ ոլորտում համագործակցությունն՝ ընդգծելով, որ ֆրանսիական «Electricite de France» և «Total» ընկերությունները մտադիր են աշխատել Ղրղզստանում։

«Նախագահ Սադիր Ջապարովը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրավիրել է այցելել Ղրղզստան։ Հրավերն ընդունվել է երախտագիտությամբ»,- ամփոփել են մամուլի ծառայությունից։

  • Կիսվել: