Մակրոնը հայտարարել Է Ուկրաինային 300 մլն եվրոյի օգնություն տրամադրելու մտադրության մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է Ուկրաինային 300 մլն եվրոյի օգնություն տրամադրելու մտադրության մասին:
«Ուկրաինային 1,2 մլրդ եվրոյի չափով աննախադեպ մակրոֆինանսական օգնություն է հատկացվել ։ Ֆրանսիան լրացուցիչ 300 մլն եվրո կհատկացնի ուկրաինական տնտեսության համար, եւ մենք նույնպես պատրաստ ենք շարունակել ռազմական սարքավորումների մատակարարումները», - ասել Է Մակրոնը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ՝ ամփոփելով ԵՄ-ի ՝ Ուկրաինայի հարցով արտահերթ գագաթնաժողովի արդյունքները, գրում է ՏԱՍՍ-ը։



