երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մակրոնը հաջորդ շաբաթ կարող է այցելել Կիև

Մակրոնը հաջորդ շաբաթ կարող է այցելել Կիև

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող Է հաջորդ շաբաթ ուղեւորություն կատարել Կիեւ: Հունիսի 10-ին այդ մասին հաղորդել Է Le Parisien թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Ինչպես նշում Է հրատարակությունը, հաջորդ շաբաթ պետության ղեկավարի Կիեւ այցի հնարավորությունը «լրջորեն ուսումնասիրվում Է»: Դրա հետ մեկտեղ «Ելիսեյան պալատը չի հաստատում, բայց եւ չի Էլ հերքում հաջորդ շաբաթ հնարավոր արտասահմանյան ուղեւորություները», հայտնում Է թերթը:

Le Parisien-ի տվյալներով, ուղեւորությունը Կիեւ կարող Է 0հետեւել Ռումինիա Մակրոնի պլանավորված այցին, որտեղ նա մտադիր Է հանդիպել այնտեղ գտնվող ֆրանսիացի զինվորականների հետ:

Հունիսի 9-ին Ֆրանսիայի ղեկավարը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են վարել:

Ավելի վաղ Մակրոնը բազմիցս հայտարարել Է Կիեւ այցելելու պատրաստակամության մասին, բայց միայն եթե դա օգուտ բերի հակամարտության կարգավորման գրծին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: