չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Մակրոնն արձագանքել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Ֆրանսիայի կրած պարտությանը

Մակրոնն արձագանքել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Ֆրանսիայի կրած պարտությանը

Ֆրանսիայի ազգային հավաքականը չկարողացավ երրորդ անգամ անընդմեջ նվաճել աշխարհի առաջնության եզրափակիչի ուղեգիր։

Կիսաեզրափակիչում Դիդիե Դեշամի գլխավորած թիմը 0-2 հաշվով պարտվեց Իսպանիային։ Ազգային ընտրանու անհաջողությանն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Շնորհավորում եմ Իսպանիային եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։ Շնորհակալություն Ֆրանսիայի հավաքականին այն բանի համար, որ ֆուտբոլիստներն անմնացորդ նվիրումով պաշտպանեցին մեր գույները։ Այս պարտությունը դժվար է ընդունել, սակայն մեր թիմը երիտասարդ է և լի է ներուժով»,- սոցիալական ցանցերում գրել է Մակրոնը։

Այժմ Ֆրանսիայի ընտրանին կնախապատրաստվի երրորդ տեղի համար հանդիպմանը, որտեղ կմրցի Անգլիա — Արգենտինա զույգի պարտվողի դեմ։

  • Կիսվել: