ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մակրոնին հիասթափեցրել և ցնցել են Զիդանի մասին Լե Գրեի խոսքերը

Մակրոնին հիասթափեցրել և ցնցել են Զիդանի մասին Լե Գրեի խոսքերը

Ֆրանսիայի նախագահին հիասթափեցրել են Զինեդին Զիդանի մասին Նոել Լե Գրեյի խոսքերը։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի սպորտի նախարար Ամելի Օդեա-Կաստերան։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարն ասել էր, որ «նույնիսկ հեռախոսը չէր վերցնի, եթե Զիդանը զանգահարեր իրեն՝ առաջարկելով իր թեկնածությունը ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի համար»։

«Սպորտային ֆեդերացիաները կարող են լուծել տարբեր տեսակի կառավարման խնդիրները: Փաստաթղթերը նաև նախատեսում են, որ որոշ կետերում սպորտի նախարարությունը կարող է գործն իր ձեռքը վերցնել։

Առաջին հերթին ֆեդերացիայի համապատասխան մարմիններն ունեն այդ խնդիրները լուծելու գործիքները։ Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը շատ հիասթափված և ցնցված է, որ նման մեկնաբանություններ են արվել ֆրանսիական և համաշխարհային սպորտի լեգենդի մասին»,- Ուդեա-Կաստերայի խոսքն է մեջբերել Onze Mondial-ը։

  • Կիսվել: