ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՄԱԿ-ն արձագանքել է Իրանի՝ ուրանի 20 տոկոս հարստացման քայլին

ՄԱԿ-ն արձագանքել է Իրանի՝ ուրանի 20 տոկոս հարստացման քայլին

Ուրանի 20 տոկոսանոց հարստացման Իրանի քայլից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը, գրում է parstoday.com-ը:

Ֆարհան Հաղն ասել է.«Մենք համոզված ենք, որ բոլոր կողմերը պետք է շարունակեն պահպանել ՀԳՀԾ-ն»:

Շարունակելով իր ելույթը առանց անդրադառնալու ՀԳՀԾ-ից Իրանի շահերը ապահովելու հարցում եվրոպական եռյակի՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու գերմանիայի եռամյա անգործությանը Ֆարհան Հաղը հավելել է.«Իրանին կոչ ենք անում շարունակել հարգել ՀԳՀԾ-ի կետերը և համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ»:

Միջուկային հանձնառությունների նվազեցման և Իրանի նախագահի Հասան Ռոհանիի  կողմից եվրոպական երկրների հղված նամակի շրջանակներում հակադարձելով ԱՄՆ-ի հակաիրանական թշնամական քայլերին ու Եվրոպայի ուղեկցությանը, Իրանի խորհրդարանը վավերացրել է պատժամիջոցների չեղարկման ռազմավարական նախագիծը: 

Գործադրելով խորհրդարանի վավերացրած օրենքն Իրանի կառավրությունը սկսել է ուրանի 20 տոկոսանոց հարստացման քայլը:

  • Կիսվել: