շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը ժխտել է ՌԴ-ին ԱԹՍ-ներ մատակարարելու մասին մեղադրանքները

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը ժխտել է ՌԴ-ին ԱԹՍ-ներ մատակարարելու մասին մեղադրանքները

 Իրանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի խախտմամբ Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու մասին մեղադրանքներն անհիմն են, հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիդ Սայիդ Իրավանին։ Այդ մասին հաղորդում է ТАСС գործակալությանը։

Նրա խոսքով՝ «Իրանը Ռուսաստանին չի մատակարարել միջոցներ, որոնք ենթարկվում են ՄԱԿ ԱԽ թիվ 2231 բանաձևի Բ հավելվածի 4-րդ կետում նշված սահմանափակումներին։

«Մենք ժխտում ենք բոլոր հակառակ հայտարարությունները՝ դրանք համարելով անհիմն», - ընդգծել է դիվանագետը՝ հանդես գալով Անվտանգության խորհրդի նիստում։ Իր հերթին, ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել Է, որ այն մեղադրանքները, թե Ռուսաստանն Ուկրաինայում օգտագործում է իրանական անօդաչու թռչող սարքեր, մտացածին բնույթ են կրում: Նեբենզյայի խոսքով՝ ,Ուկրաինայում օգտագործման համար Իրանի կողմից, իբր, Ռուսաստանին անօդաչուների  մատակարարումների թեման ոչ մի կապ չունիե Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ  Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման հետ, բայց արևմտյան գործընկերներն ակտիվորեն «փորձում են առաջ տանել այն»:

«Այդ մեղադրանքները բացարձակապես մտացածին, շինծու բնույթ են կրում։ ՄԱԿ-ի քարտուղարությունը չպետք է տրվի արևմտյան երկրների ճնշմանը և խախտի ՄԱԿ-ի կանոնադրությունը », - ասել Է ՌԴ մշտական ներկայացուցիչը:

  • Կիսվել: