երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՄԱԿ-ի հարթակում «խաղաղ գագաթնաժողովն» առանց ՌԴ-ի չի օգնի Ուկրաինայում մարտերի ավարտին. Global Times

ՄԱԿ-ի հարթակում «խաղաղ գագաթնաժողովն» առանց ՌԴ-ի չի օգնի Ուկրաինայում մարտերի ավարտին. Global Times

Ուկրաինական իշխանությունների առաջարկած «խաղաղության գագաթնաժողովը» ՄԱԿ-ի հարթակում, առանց Ռուսաստանի մասնակցության, թույլ չի տա դադարեցնել զինված հակամարտությունն Ուկրաինայում։  Այս տեսակետը հայտնել են Global Times թերթի հեղինակները։

Նրանց կարծիքով՝ հանդիպմանը, որի նպատակն է վերականգնել խաղաղությունը ռազմական հակամարտությունում ներգրավված կողմերի միջև, պետք է ներկա լինի նրանցից յուրաքանչյուրը, լինի դա ԱՄՆ-ը, Ռուսաստանը թե Ուկրաինան։
 
Պարբերականը նշում է, որ Կիևի առաջարկած գագաթնաժողովը կորցնում է իր իմաստն առանց Մոսկվայի մասնակցության, հստակեցնելով, թե «այս իրադարձությունը, ի վերջո, կվերածվի Ռուսաստանի դեմ ուղղված միջազգային հրապարակային դատավարության»։

  • Կիսվել: