շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 12-ին քննարկելու է Ուկրաինայում տիրող իրավիճակը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 12-ին քննարկելու է Ուկրաինայում տիրող իրավիճակը

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կքննարկվի հունվարի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։ Այս մասին երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Կիմիհիրո Իշիկեն, ով Ճապոնիայի մշտական ​​ներկայացուցիչն է և հունվարին նախագահում է համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդում։

Նրան խնդրել են պարզաբանել, թե արդյոք ուկրաինական հարցը կբարձրացվի՞ միջազգային խաղաղության և անվտանգության հարցերով նախարարական հանդիպմանը, որը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակացույցի համաձայն, նախատեսված է հունվարի 12-ին։ «Անկասկած, այս քննարկման կամ բաց բանավեճի ընթացքում կշոշափվի կամ կքննարկվի Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ օպերացիան»,- ասել է Իշիկեն՝ ընդգծելով, որ այս հարցի քննարկումը չի սահմանափակվի նշված հանդիպումով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

  • Կիսվել: