ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկվել է Գազան բռնազավթելու Իսրայելի ծրագիրը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կիրակի արտակարգ նիստ է անցկացրել, որը հրավիրվել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Սլովենիայի, Դանիայի և Հունաստանի նախաձեռնությամբ: Այս ամսին տեղեկացնում է Euronews-ը։
Նշվում է, որ Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Գազայի հատվածում իրավիճակի շուրջ քննարկումն ավարտվել է առանց բանաձևի ընդունման։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Գազայի վրա Իսրայելի հարձակման ընդլայնումն անվանել է «վտանգավոր սրացում» անկլավի 2 միլիոն խաղաղ բնակիչների, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի մոտ դեռևս գերության մեջ պահվող իսրայելցի պատանդների համար։
Նրա Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի հարցերով օգնական Միրոսլավ Ենչան զգուշացրել է, որ անկլավում ռազմական գործողությունն ընդլայնելու Իսրայելի կառավարության ծրագիրը կարող է լայնածավալ հետևանքներ ունենալ։
ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Ջեյմս Կարիուկին Իսրայելի կառավարությանը կոչ է արել հրաժարվել Գազայում ռազմական հարձակումն ընդլայնելու իր ծրագրերից, մինչդեռ, ի տարբերություն նրա, ԱՄՆ ներկայացուցիչ Թեմի Բրյուսը մեղադրել է Իսրայելին քննադատող կառավարություններին ՀԱՄԱՍ-ին աջակցելու մեջ։
Իսրայելի ներկայացուցիչն էլ կրկնել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունն առ այն, որ իր երկիրը «Գազան մշտապես օկուպացնելու որևէ ծրագիր կամ ցանկություն չունի» և որ իր նպատակն է ազատագրել այդ հատվածը ՀԱՄԱՍ-ից։


