հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՄԱԿ-ի ԱԽ–ն քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի նկատմամբ վերահսկողություն ապահովելու անհրաժեշտության հարցը

ՄԱԿ-ի ԱԽ–ն քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի նկատմամբ վերահսկողություն ապահովելու անհրաժեշտության հարցը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի նկատմամբ վերահսկողություն ապահովելու անհրաժեշտության հարցը, փակ հանդիպումից հետո լրագրողներին ասել է ՄԱԿ-ում հոկտեմբերից նախագահող Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

«Այժմ անհրաժեշտ է կիրառել հրադադարը, սա ամենահրատապ խնդիրն է, քանի որ համաձայնությունը ձեռք է բերվել, բայց չի հարգվել», - ասել է նա: – Հիմնական հարցը մնում է, թե ինչպես ապահովել հրադադարի իրականացման վերահսկողությունը»:

«Այս հարցը, իհարկե, քննարկվել է խորհրդակցությունների ընթացքում, և Խորհուրդը բավականին միասնական է իր մոտեցումներում», - հավելել է ՌԴ մշտական ներկայացուցիչը: Միաժամանակ պարզաբանել է, որ այդ տարածաշրջան ՄԱԿ–ի դիտորդական առաքելություն ուղարկելու համար անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի հատուկ մանդատը. «Սա արագ գործընթաց չէ։ Տեղեկություններ կան, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարը Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ քննարկել է, թե ինչպես կարող է իրականացվել այդ վերահսկողությունը»:

Դիվանագետը չի բացառել, որ ԵԱՀԿ–ն կստանձնի մշտադիտարկման առաքելությունը, մանավանդ որ այդ կազմակերպությունն է զբաղվում ԼՂ խնդրի կարգավորմամբ: «Ով եւ ինչ կարգավիճակով կլինի այնտեղ, դեռեւս քննարկվում է», - ասել է Նեբեզնյան:

ՏԱՍՍ

  • Կիսվել: