ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՄԱԳԱՏԷ-ն մերժեց հակաիրանական բանաձևի նախագիծը. Խաթիբզադե

ՄԱԳԱՏԷ-ն մերժեց հակաիրանական բանաձևի նախագիծը. Խաթիբզադե

Իրանի իսլամական հանրապետության ԱԳ նախարարության խոսնակը հայտնել է,որ հակաիրանական բանաձևի նախագիծը մերժվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից, գրում է parstoday.com-ը:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հինգշաբթի օրն ասել է.«Թեհրանում, Վիեննայում և ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի բոլոր անդամ երկրների, հատկապես եվրոպական երեք երկրի մայրաքաղաքներում մեր դիվանագիտական սեղմ ջանքերի ինչպես նաև Ռուսաստանի եւ Չինաստանի համագործակցության շնորհիվ բանաձևի նախագիծը մերժվել է»:

Անդրադառնալով Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում այսօր տեղի ունեցած իրադարձությանը ՝ Սաիդ Խաթիբզադեն հավելել է.«Այսօր տեղի ունեցած իրադարձությունը կարող է պահպանել Իրանի ու գործակալության կողմից բացված դիվանագիտական ճանապարհը և ենթահող ստեղծել ՀԳՀԾ-ի բոլոր երկրների կողմից ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարման համար»:

Խաթիբզադեն ընդգծել է.«Իրանը հույս ունի, որ ՀԳՀԾ-ն ստորագրած կողմերը կկարողանան օգտագործել այս հնարավորությունը և համագործակցել՝ ՀԳՀԾ-ի լիարժեք իրականացումն ապահովելու համար»:

 

  • Կիսվել: