ՄԱԳԱՏԷ-ի տեխնիկական պատվիրակությունը կայցելի Իրան
ՄԱԳԱՏԷ-ի տեխնիկական պատվիրակությունն առաջիկա շաբաթներին կայցելի Իրան՝ հետագա համագործակցության հարցերը քննարկելու համար: Այս մասին հայտնել է Իրանի փոխարտգործնախարարը:
Հիշեցնենք՝ դեռ հուլիսի սկզբին ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները լքել էին Իրանը՝ գործակալության հետ համագործակցության դադարեցման պատճառով։
Ավելի վաղ Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչին FoxNews-ին տված հարցազրույցում ասել էր՝ մենք շարունակում ենք աշխատել ՄԱԳԱՏԷ-ի հետ, մեզ աշխատանքի նոր կարգ է պետք, քանի որ օբյեկտները ոչնչացվել են։ Կախված աշխատանքի կարգից՝ դա (տեսուչների վերադարձը) հնարավոր է։


