ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստան է ժամանել՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման, գրել է РИА Новости-ն։

Ղեկավարները նախատեսում են քննարկել առևտրատնտեսական համագործակցության զարգացման, տարածաշրջանում անվտանգության, երկու երկրի ազգային շահերի ապահովմանն ուղղված համատեղ գործողությունների, ինչպես նաև միջազգային հարցեր։

Պուտին-Լուկաշենկո բանակցությունները տեղի կունենան Արևելյան Եվրոպայում իրավիճակի սրման ֆոնին։ Վերջին ամիսներին Արևմուտքը Մոսկվային մեղադրում է Ուկրաինա «ներխուժում» նախապատրաստելու մեջ և մեծացնում է իր ներկայությունը տարածաշրջանում։

Մոսկվան հերքում է բոլոր պնդումները՝ ընդգծելով, որ այս ամենն ընդամենը պատրվակ է Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ամրապնդման համար։ Բացի այդ, ըստ Կրեմլի և ԱԳՆ-ի, Վաշինգտոնի ու Բրյուսելի կողմից սանձազերծված հիստերիան նպատակ ունի կոծկել Կիևի՝ Դոնբասի վերաբերյալ մինսկյան պայմանավորվածությունները սաբոտաժի ենթարկելու ուղեգիծը։

  • Կիսվել: