երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Լուկաշենկոն առաջարկել է ԵԱՏՄ-ի, ՇՀԿ-ի եւ ԲՐԻՔՍ-ի համատեղ գագաթաժողով անցկացնել

Լուկաշենկոն առաջարկել է ԵԱՏՄ-ի, ՇՀԿ-ի եւ ԲՐԻՔՍ-ի համատեղ գագաթաժողով անցկացնել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է ԵԱՏՄ-ի, ՇՀԿ-ի եւ ԲՐԻՔՍ-ի համատեղ գագաթաժողով անցկացնել։ Այս մասին նա հայտարարել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։

Նրա խոսքով՝ վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ ոչ բոլորն են համաձայն միաբեւեռ աշխարհի հետագա գոյությանը։ «Որպես հետեւանք աճում է այնպիսի ինտեգրացիոն միավորումների դերը, ինչպիսիք են ՇՀԿ-ն, ԲՐԻՔՍ-ը։ Եվ մեր միությունը պետք է համաքայլ լինի նրանց հետ։ Ավելին, կարծում եմ, որ եկել է համատեղի գագաթաժողովն անցկացնելու ժամանակը»,-նշել է նա։

  • Կիսվել: