ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Լուգանսկի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել

Լուգանսկի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել

Լուգանսկի կենտրոնում այսօր՝ մարտի 9-ին, հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:

Թե ինչի հետևանքով է պայթյունը տեղի ունեցել դեռ հայտնի չէ:

«Պայթյունի հետևանքով կան ավերածություններ: Զոհերի և վիրավորների մասին տեղեկությունները ճշտվում են»,- նշել է կայքի թղթակիցը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

  • Կիսվել: