հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Լոս Անջելեսում անկարգությունները կանխելու համար պարետային ժամ է սահմանվել

Լոս Անջելեսում անկարգությունները կանխելու համար պարետային ժամ է սահմանվել

Լոս Անջելեսում պարետային ժամ է հայտարարել շարունակվող բողոքի ցույցերի և անկարգությունների ֆոնին։

«Լոս Անջելեսի կենտրոնում պարետային ժամ եմ սահմանում՝ վանդալիզմն ու թալանը կանխելու համար։ Եթե դուք չեք ապրում կամ չեք աշխատում Լոս Անջելեսի կենտրոնում, խուսափեք այդ տարածքից։ Իրավապահ մարմինները կձերբակալեն պարետային ժամը խախտողներին», -մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լոս Անջելեսի քաղաքապետը։

Նա մանրամասնել է, որ սահմանափակումները ուժի մեջ կմտնեն երեքշաբթի օրը՝ տեղական ժամանակով ժամը 20:00-ին և կգործեն մինչև չորեքշաբթի՝ ժամը 06:00-ն: «Մեր ծրագրերի համաձայն՝ պարետային ժամը ուժի մեջ կմնա մի քանի օր», – նշել է նա:

  • Կիսվել: