Լոնդոնում կկայանա Ուկրաինայի հարցով նոր հանդիպում
Ելիսեյան պալատը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Լոնդոնում կկայանա Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը՝ ուկրաինական կարգավորման հարցով։
«Կա պայմանավորվածություն այս խորհրդակցությունները հաջորդ շաբաթ Լոնդոնում շարունակելու վերաբերյալ»,- BFMTV-ն մեջբերել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի հայտարարությունը հինգշաբթի երեկոյան Փարիզում Ուկրաինայի վերաբերյալ հանդիպումից հետո, որին մասնակցել են հինգ պետությունները։
Փարիզը նշում է, որ այս «աննախադեպ ձևաչափի» ընթացքում քննարկվել են «հրադադարի պայմանները»։ Հայտարարվել է նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը կհամակարգի Լոնդոնում կայանալիք խորհրդակցությունները։
«Նպատակն է հնարավորինս շուտ հասնել լիակատար հրադադարի»,- հայտարարել է Ելիսեյան պալատը։