շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Լիտվայի վարչապետը հրաժարական է ներկայացրել

Լիտվայի վարչապետը հրաժարական է ներկայացրել

Լիտվայի վարչապետ Գինտաուտաս Պալուցկասը հրաժարական է ներկայացրել կոռուպցիոն սկանդալից հետո: Նա հեռացել է ինչպես վարչապետի, այնպես էլ Լիտվայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնից, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:

Նշվում է, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց առաջ Պալուցկասը բանկից արտահերթ վարկ է ստացել մի ընկերության համար, որի գլխավոր բաժնետեր էր։ Իսկ 2012 թվականին մայրաքաղաքի վարչակազմում աշխատելիս նա դատարանի առաջ է կանգնել պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Պալուցկասը ստացել էր երկու տարվա պայմանական ազատազրկում և պարտավորվել վճարել 16 500 եվրո, սակայն սահմանված ժամկետում չի վճարել տուգանքը:

Լիտվայի կառավարության մեջ մտնող կուսակցություններից մեկը սպառնացել էր դուրս գալ կոալիցիայից, եթե վարչապետը հրաժարական չտար: Պալուցկասի հրաժարականի պահանջով նաև ցույցեր էին տեղի ունեցել:

 

  • Կիսվել: