կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Լիտվան պատրաստվում է Բելառուսի հետ սահմանին չորս մետր բարձրությամբ պատնեշ կառուցել

Լիտվան պատրաստվում է Բելառուսի հետ սահմանին չորս մետր բարձրությամբ պատնեշ կառուցել

Լիտվան պատրաստվում է Բելառուսի հետ սահմանին չորս մետր բարձրությամբ պատնեշ կառուցել՝ անօրինական ներգաղթյալների հոսքը կանխելու համար։ Այս մասին այսօր ասել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն: Նրա խոսքով՝ առաջիկա շաբաթներին կմեկնարկի շինարարությունը:

Լիտվայի վարչապետը, մասնավորապես, ասել է. ՛՛Նախագիծը կյանքի կկոչվի երկու փուլով։ Առաջին` առավել խնդրահարույց 100 կիլոմետրանոց հատվածում, որ գտնվում է Դրուսկինինկայ քաղաքի մերձակայքում, շինարարությունը կմեկնարկի սեպտեմբերի երկրորդ կեսին՛՛:

Լիտվայի կառավարությունը մտադիր է պատնեշի շինարարությունը ավարտել մեկ տարում։

 

  • Կիսվել: