չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Լիտվան Բելառուսի հետ սահմանին փշալարե պարիսպ կկառուցի

Լիտվան Բելառուսի հետ սահմանին փշալարե պարիսպ կկառուցի

Լիտվան ցանկանում է մի քանի ամսում կառուցել փշալարե պարիսպ Բելառուսի հետ սահմանին, որպեսզի վերահսկողության տակ վերցնեն անլեգալ միգրանտների հոսքը, ինչը Վիլնյուսում դիտարկում են որպես Մինսկի հիբրիդային գրոհ, տեղեկացնում է Ինտերֆաքսը։

Նշվում, էր փշալարե պարսպի կառուցումը սկսվել է այսօրվանից: Նախատեսված է անցկացնել 550 կիլոմետր փշալար։ Նաեւ որոշում է ընդունվել սկսել Բելառուսի հետ սահմանին պարսպի կառուցում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Լիտվայի ներքին գործերի նախարար Ագնե Բիլոտայտեն։ Նա նշել է, որ արգելապատնեշի գինը կկազմի մոտ 41 մլն եվրո, տեղեկացրել է ՆԳՆ ղեկավարը։

 

  • Կիսվել: