երկուշաբթի, դեկտեմբեր 9
9 / 12 / 2024
Իսրայելը Լիբանանի Բեքաա հովտի բնակիչներին 2 ժամ է տվել տարածքը լքելու համար

Իսրայելը Լիբանանի Բեքաա հովտի բնակիչներին 2 ժամ է տվել տարածքը լքելու համար

Այսօր Իսրայելի պաշտպանության բանակի հասցրած ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը կտրուկ աճել է՝ 100-ից հասնելով 182-ի, հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը, գրում է The Times of Israel-ը:

Նշվում է, որ վիրավորների թիվը 400-ից հասել է 727-ի: Առայժմ հայտնի չէ` քանի կորուստ կա խաղաղ բնակչության  և քանի կորուստ «Հեզբոլլահ» շարժման անդամների շրջանում:

Իսրայելի պաշտպանության բանակը երկուշաբթի առավոտյան հայտարարել է, որ լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին: Բանակի պնդմամբ՝ Լիբանանի սահմանամերձ գյուղերի բնակիչները նախազգուշացվել են, նրանց կոչ է արվել արագ հեռանալ այն տներից, որոնք «Հեզբոլլահ»-ն օգտագործում է զենք պահելու համար:

 

  • Կիսվել: