Լիբանանից հրթիռակոծության են ենթարկվել Իսրայելի հյուսիսային շրջանները. ՑԱԽԱԼ
Լիբանանից հրթիռակոծության են ենթարկվել Իսրայելի հյուսիսային շրջանները, հայտնում է այդ երկրի բանակի՝ ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը:
Հղորդագրության մեջ նաև ասվուկմ է, որ Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ մեկ ժամում առնվազն 60 հրթիռ է արձակվել «Հեզբոլլահ»-ի կողմից։
Նշված հաղորդագրությունից մեկ ժամ առաջ էլ իսրայելական բանակը հայտարարել էր Լիբանանից իր ուղղությամբ 55 հրթիռ արձակելու մասին։